Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց. Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ)
ՏեսանյութերՆյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «Տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափ այլևս չի լինելու:
«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- ասել է Տոնոյանը: Նրա խոսքով՝ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ:
Դավիթ Տոնոյանը նաև հայտարարել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:
«Այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- նշել է Տոնոյանը: