Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնության
ՍպորտԱնդրանիկ Կարապետյանը չի մասնակցի Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգի մրցմանը: Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր 23-ամյա Կարապետյանը ձախողեց կշռման արարողությունը եւ զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը հաջողությամբ է անցել կշռման արարողությունը եւ Երեւանի ժամանակով 20:30-ին կսկսի պայքարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաեւ Իզաբելլա Յայլյանը (59 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (73 կգ): Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ եւ 5-րդ տեղը գրավել երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը: