«Բանանց»-ը հրաժարվեց կիսաեզրափակչի խաղից
ՍպորտՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան մարզադաշտ, ողջունեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստներին: Այնուհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը լքեցին մարզադաշտը: Դեռևս հայտնի չէ, թե ինչու «Բանանց»-ը չխաղաց:
«Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և «Լոռի»-ն դուրս եկավ եզրափակիչ: