Բակո Սահակյանն ինչո՞վ պիտի ապացուցի, որ Հայաստանում վստահություն ունի. Նիկոլայ Բաղդասարյան
Քաղաքական«Ի պաշտոնե` ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ օրենքներով Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին վերապահված չէ այն լիազորությունը, որ նրանք կարող են ՀՀ-ում երաշխավորել»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահների երաշխավորությանը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` Բակո Սահակյանը պիտի երաշխավորեր որպես ԼՂՀ քաղաքացի, ոչ թե նախագահ. «Հետևաբար, հարց կառաջանար, թե արդյո՞ք Բակո Սահակյանը` որպես ԼՂՀ քաղաքացի, ուներ այն աստիճանի վստահություն ՀՀ-ում, որ օրենքով նախատեսված իրավունք ունենար երաշխավորությամբ հանդես գալ:
Ինքն ինչո՞վ կապացուցեր, որ Հայաստանում վստահության քվե ունի: Ես կարող եմ ապացուցել, որ Հայաստանում վստահութկան քվե ունեմ՝ ինձ տված 9000-ից ավել ձայներով, ինքն ինչո՞վ պիտի ապացուցի ՀՀ-ում իր վստահությունը»,-եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ