Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել Սանկտ Պետերբուրգում:
Հավաքականի անդամ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը «Ալեքսանդր Դիտյատինի գավաթ»-ի խաղարկությունում թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:
Արթուր Դավթյանը բազմամարտի մեծահասակների պայքարում գրավել է առաջին տեղը, իսկ Խաչիկյանը երիտասարդների մեջ 4-րդն է միայն:
Դավթյանը և Խաչիկյանն իրենց ուժերը կչափեն նաև առանձին գործիքների եզրափակչում: