Ոստիկանները բնակարանից վտարում են ընտանիքին. ավագանու անդամը սա անօրինակաանություն է համարում (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ուղիղ եթերում ցույց է տվել ոստիկանության կողմից կատարված անօրինական գործողությունները։
Ավագանու անդամը Աղբյուր Սերոբ 11/2 հասցեի բնակարաններից մեկի մոտ է, որտեղ ոստիկանները փորձում են բնակարանից վտարել ընտանիքին։ Այս պահին բնակարանի ներսում են՝ 7, 2,5 տարեկան և 10 օրեկան երեխաներ և նրանց մայրը։
Ոստիկանները փորձում են տարբեր գործիքների միջոցով բացել տան դուռը։
Այս պահին տեղում է նաև Երևանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանը։ Երևանի «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։ Վերջինս իր խոսքում նշեց, որ բոլոր ոստիկանները ենթարկվելու են պատասխանատվության։