Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԻրավունքԲարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջից։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը հուլիսի 19-ին կայացած ԲԴԽ նիստի ժամանակ մերժվել էր:
Հարցի քննությունը մեկնարկել էր հուլիսի 18-ին և հետաձգվել Վճռաբեկ դատարանի երկու անդամին՝ որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրելու հիմքով։ 2019 թվականի հուլիսի 11-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել էին երկու նոր անդամներ՝ դատավորներ Մեսրոպ Մակյանը և Ռուբեն Վարդազարյանը։ Տավարացյանը 2018-ին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն այդ ժամանակ հրաժարական էր ներկայացրել, իսկ հուլիսի 11-ին երկու դատավորի հետ նա երդվեց՝ որպես ԲԴԽ անդամ։