Շշի Մելոյի դեմ մահափո՞րձ է իրականացվել. պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել
Հասարակություն«Երեւան–Սեւան» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի դեպքի կապակցությամբ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով։
NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 34–104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) և ՔՕ 235 –րդ հոդվածի 1–ին (Ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը)։ Այս պահին դեպքի վայրում են աշխատում քննիչները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 2-ին Երեւան–Սեւան ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը:
Պայթյունի հետեւանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Պայթյունի պատճառով խցանված է Երեւան-Սեւան ավտոմայրուղին, որի աջակողմյան երթեւեկությունը Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է:
Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։