«Լիվերպուլ»-ը` ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլ»-ը և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Չելսի»-ն վիճարկեցին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշով: Օլիվյե Ժիրուն 36-րդ րոպեին խփեց հանդիպման առաջին գոլը: Պատասխան գոլը գրանցվեց 48-րդ րոպեին. աչքի ընկավ Սադիո Մանեն: Արդյունքում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ. այստեղ էլ թիմերը մեկական գոլ խփեցին: Նախ 95-րդ րոպեին «Չելսի»-ի խաղացողներից կրկին աչքի ընկավ Սադիո Մանեն, իսկ 101-րդ րոպեին Ժորժինյոն դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
Արդյունքում սուպերգավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որի ժամանակ ավելի արդյունավետ գտվեցին «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները` 5:4: