Ռուս երկրպագուհին բասկետբոլային խաղի ժամանակ իր տեսքով շփոթեցրել է մեկնաբանին (տեսանյութ)
ՏեսանյութերՉինաստանում տեղի ունեցող Բասկետբոլի աշխարհի գավաթի Բրազիլիայի-ԱՄՆ խաղի ժամանակ գայթակղիչ ռուս գեղեցկուհին գրավել է հեռուստադիտողների ուշադրությունը: Life.ru-ի հաղորդմամբ` բրազիլացի տղաներին աջակցող գեղեցկուհին Պերմ քաղաքից է:
Շիկահերը, որ շփոթեցրել էր խաղի մեկնաբան Էնդրյու Գեյսին, 37-ամյա Աննա Մեդվեդևան է։
Լինելով ակումբի պլատինե գործընկեր Աննան հաճախ է ճանապարհորդում նրանց հետ։ Այդ օրը՝ Շենժենում, նա մինչև վերջին վայրկյանը տարակուսում էր՝ գնալ խաղին, թե՝ ոչ։ Բայց այդ որոշումը նրան աստղ դարձրեց:
Երկրպագուհին փոքրիկ մարտահրավեր էր նետել մեկ այլ երկրպագուի՝ հիանալի պար ներկայացնելով։ Այդպես նա հայտնվեց ոչ միայն երկրպագուների այլ նաև ողջ համացանցի ուշադրության կենտրոնում։