Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել
ՀասարակությունՌԴ ԱԻՆ աշխատակիցները ռուս-վրացական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ջեռուցման կետեր են տեղակայել։ Հյուսիսային Օսիայում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ-Լարս հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է, հայտնում է «Коммерсантъ»-ը։
«Ռուսաստանից ելքի հատվածում տաքացման կետեր են տեղակայվել։ Այստեղ վարորդները և ուղևորները կարող են հանգստանալ, լիցքավորել իրենց գաջեթները և տաքանալ թեյով»,- ասված է գերատեսչության թելեգրամյան հաղորդագրության մեջ։Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ տեղում աշխատում են նաև ԱԻՆ հոգեբանները։