Ռուսաստանը և Չինաստանը շահագրգռված են Հարավային Կովկասի կայունությամբ. ՌԴ ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և նրա չինացի գործընկեր Լյու Բինը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Դիվանագետներն ընդգծել են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հարցում իրենց շահագրգռվածությունը և տարածաշրջանի պետությունների ու նրանց հարևանների համապատասխան ջանքերի կարևորությունը։
Երկկողմ խորհրդակցությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև ուկրաինական ճգնաժամին և Մոլդովայում տիրող իրավիճակին վերաբերող գործընթացները:
Կողմերը նշել են ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ ինտեգրացիոն միավորումների գործունեության կարևորությունը Եվրասիայում փոխգործակցության և անվտանգության ճարտարապետության կառուցման գործում։