Շունն ընկել է 12-րդ հարկից ու չի տուժել (լուսանկարներ)
ԱյլԿոլումբիայում պոմերանյան շպիցն ընկել է շենքի 12-րդ հարկից և ողջ մնացել։ Այս մասին գրում է Oddity Central-ը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Վալե դել Կաուկա դեպարտամենտի Կալի քաղաքում։ 12-րդ հարկում ապրող ընտանիքը նկատել է, որ իրենց ընտանի կենդանին կորել է։ Նրանք տակն ու վրա են արել բնակարանը, ապա որոշել ստուգել պատուհանները։ Նրանք ներքևում գտնվող եռահարկ շենքի տանիքում անցք են նկատել։ Հեռադիտակի օգնությամբ տերերը տեսել են, որ իրենց շունը գտնվում է այդ շինության ներսում:
Քանի որ հարևան շենքը չի շահագործվում, կոլումբիացիները ստիպված են եղել ոստիկանություն և փրկարարներ կանչել՝ ներս մտնելու համար։ Ի զարմանս նրանց, շունը ոչ միայն ողջ է մնացել, այլեւ վնասվածքներ չի ստացել։ Այնուամենայնիվ, նրան տարել են անասնաբույժի մոտ։