«Ռուս Քարդաշյանը» ներկայացել է ցանց լողազգեստով (լուսանկարներ)
ԼուսանկարներՌուս մոդել Անաստասիա Կվիտկոն այս անգամ գերազանցել է ինքն իրեն: 24-ամյա գեղեցկուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնք խելքահան են արել իր 10 միլիոն երկրպագու-հետևորդներին:
Կադրերում Անաստասիան ներկայացել է ցանց լողազգեստով, որը հազիվ է ծածկում նրա փարթամ մարմինը և ամենևին նախատեսված չէ լողալու համար:
Մոդելի մազերը արձակված են, կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը և նուրբ դիմահարդարումը։