ՆԳ նախարարը մասնակցել է մանկատան սաների Ամանորի միջոցառմանը
ՀասարակությունՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 26–ին այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, մասնակցել Ամանորի միջոցառմանը։
Փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Ներկա են եղել նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։
Մանկատան սաները ներկայացրել են երաժշտական և պարային համարներ՝ տոնական տրամադրություն պարգևելով ներկաներին։
Միջոցառման ավարտից հետո Ալենը, ում երազանքն է դառնալ ոստիկան, շրջել է պարեկային ծառայողների հետ։