Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
ՔաղաքականՔաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում անցկացված «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հանրային խորհրդի գործունեության վերաբերյալ եղել է կարծիքների փոխանակում:
«Ես դուրս չեմ եկել մի սենյակից, որտեղ որոշումներ են կայացվում: Այնտեղ հարցեր են հնչել և կարծիքներ են փոխանակվել: Հանրային խորհրդի մասով հարց հնչեց, եղավ արձագանք: Ես անձամբ ունեմ իմ կարծիքը, կարող եմ ասել, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Վարչապետը ներկայացրել է նաև իր տեսակետը, ինչը ճիշտ չէ, որ հիմա ես ասեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը: