Դրախտիկի դժոխային դպրոցը. «նախորդ տարիներին ցուրտը տարել ա ոտքերս, անցած տարի էլ մի խոխա էր ցրտահարվել»
ԲլոգոսֆերաՖեյսբուքյան օգտատեր Մայիս Մարգարյանը գրել է.
«Պատմում եմ տառացի, երբ մոտեցավ գյուղի երեխեն։
- Էս դպրոցի հարցը ի՞նչ տի լի, Մայի՛ս։
- Ո՞ր պահը, ապեր։ Հեն ա Արարատը բաց նամակ ա գրել նախարարին, պետք ա տեսնենք։
- Ախպեր, թքած վիճակ ա, հազիվ ենք դիմանում։
- Թքած վիճակը ո՞րն ա։
- Ախպեր, 7 աստիճան ա դասարաններում, 17 պետք ա լինի։ Հա, սենց ո՞նց կլինի։
- Բա փեչերը չե՞ն օգնում հեչ։
- Ախպեր, նավթ ենք վառում, համ խեղդում ա, համ էլ չի տաքացնում նորմալ։ Քիչ ա մնում տանից փեդ պիրինք, վառենք։ Էդ նավթն էլ ինչ-որ չափ ունի, ուզում ես վառես, չմրսես, բայց չես կարող սահմանն անցնել։
- Հըըըմ։
- Մայիս, իմ արև, նախորդ տարիներին ցուրտը տարել ա ոտքերս, անցած տարի էլ մի խոխա էր ցրտահարվել։ Մի բան արեք էլի, սենց չի լինի...
........
ԴՐԱԽՏԻԿԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՉԻ ՆԵՐԱՌՎԵԼ 2020 Թ. ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ։
ԴՐԱԽՏԻԿԻ ԴՊՐՈՑԻՆ ԿԳՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՎԱՆԵԼ ԷՐ «ԴՐԱԽՏԻԿԻ ԴԺՈԽԱՅԻՆ ԴՊՐՈՑ»։
ԴՐԱԽՏԻԿԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ 150+ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՐՈՆՑ ԹԻՎԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է։
Հարց։ Ո՞նց ենք նայելու իրենց աչքերին։ Խնդրում եմ տարածել, ԹՔԱԾ ՎԻՃԱԿ Ա»։