Դուբայում զբոսաշրջիկներ տեղափոխող օդապարիկ է ընկել․ կան տուժածներ
Աշխարհ
Դուբայի ոստիկանությունը հետաքննում է զբոսաշրջիկներին տեղափոխող օդապարիկի վթարային վայրէջքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Պաշտոնական հաղորդագրությունը հերքում է զոհերի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը։ Իրավապահ մարմիններն ընդգծում են, որ բոլոր տուժածները ստացել են թեթևից միջին ծանրության վնասվածքներ և ժամանակին ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Տուժածների թվում կան տարբեր երկրների քաղաքացիներ։
Տեղի ունեցածի նախնական վարկածն այն է, որ եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են վայրէջքի գործընթացի վրա։
Դուբայի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում՝ կոչ անելով խուսափել չճշտված տեղեկության տարածումից։
