ԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Սամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Արցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են 

Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի. Միքայել Մինասյան

Բլոգոսֆերա

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Այս իշխանությունը ժամանակավոր է. հեռանալու է շատ շուտով և շատ անսպասելի։

Ինչո՞ւ կա համատարած ընկալում, որ այս իշխանությունը ժամանակավոր է: Պատասխանը շատ պարզ է. մարդիկ զգում են, որ այսպիսի ապաշնորհությամբ երկիրը կառավարել երկար ուղղակի չի ստացվի։ Որքա՞ն կարճ։ Իմ համոզմամբ՝ շատ կարճ։

Սա հասկանում են և գիտեն առաջին հերթին հենց իրենք՝ «իմքայլականները»։ Դրա համար վայելում են կյանքը, մեծ-մեծ խոսում են` փորձելով թաքցնել սեփական վախերը և ոչինչ չեն անում։ Չնայած մի բան անում են. նրանցից գնողունակներն այս ամիսներին արտասահմանում փախուստի օթևաններ են ձեռք բերում, իսկ նրանք, ովքեր կերակրամանից հեռու են, ակտիվ բանակցում են ապագա իշխանության պոտենցիալ բոլոր թեկնածուների հետ։

Ռեժիմն իրեն պահում է տնվորի, ժամանակավորի հոգեբանությամբ, երկիրը գրաված «քոչվոր նվաճողի» պես։ «Քոչվոր նվաճողների» ռեժիմը, պատմական անալոգիայով, հպատակեցնում է բոլորին և վերացնում ազգային դիմադրողականությունը՝ հարձակվելով եկեղեցու, մշակույթի, ընտանիքի, լեզվի, պատմության, գիտության և կրթության վրա։

«Իմքայլական» պոպուլիստները հոգու խորքում գիտեն, որ իրենց քիչ ժամանակ է մնացել։ Այդ պատճառով ցայտնոտի մեջ են, ինքնավերլուծության, սեփական արարքների հետևանքները գիտակցելու ժամանակ չունեն։ Նրանք հասկանում են, որ իրենց իշխանությունը կարող է ավարտվել ցանկացած պահի, ամեն վայրկյան։ Այս ժամանակավորության մեջ միակ կոնստանտը նրանցից յուրաքանչյուրի ու այս ռեժիմի հավաքական ատելությունն ու ագրեսիան է՝ ամեն ինչի ու բոլորի նկատմամբ։ Ի պատասխան էլ ստանում են օրեցօր հասունացող ու ծավալով եռապատիկ ավելի հանրային ատելություն ու փոխադարձ ագրեսիա։

Այս ռեժիմի ժամանակավորության թիվ 1 լակմուսը որոշում ընդունելու անկարողությունն է։ Երկրի ամենացավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում։ Կարող են ցավոտ հարցերի թեման մանիպուլացնել, այդ վայրկյանը «մարսել» ու հետաձգել։ Չէ՞ որ ապրում են «Երկիր-Հայկական ժամանակի» 24-ժամյա ռեժիմով ու իրենք էլ են հասկանում, որ այդ 24 ժամն ամեն օր կարող է լինել իշխանության ղեկին իրենց վերջինը։

Արդյունքում, ռեժիմն ամբողջությամբ տապալել է բարեփոխումները, վատթարացրել հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ ընդունելով աբսուրդային, երբեմն իրարամերժ, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ վտանգավոր որոշումներ և օրենքներ։ Թե ինչ կլինի այդ օրենքների և որոշումների ճակատագիրը, կախված է հաջորդ իշխանությունից (դրանք կարող են ամբողջությամբ չեղարկվել կամ գոնե զգուշությամբ շտկվել)։

Հ.Գ. Այս ռեժիմը շուտով գնալու է՝ թողնելով բոլորի ու յուրաքանչյուրի հակաօրինական ու անհավասարակշիռ քայլերի՝ պրոֆեսիոնալ արձանագրումների արխիվը: Եվ դա, ցավոք, սրբագրման ենթակա չի լինելու։

Ոչինչ պարտակել չի ստացվի: Այլևս այդ դարը չէ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Hermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են Գազանջատումներ կլինեն․ հասցեներ Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ Ռուսաստանը Հաղթանակի շքերթին ակնկալում է ավելի քան 20 ղեկավարների ներկայությունը․Պեսկով «Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել է ռուսալեզու հեռարձակումներըԳործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները Չինաստանը դադարեցնում է Boeing Jet-ի գնումները. Bloomberg ԱՄՆ-ն արդյունավետ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ․ Սպիտակ ՏունԵրկրի զարգացման ներկա փուլում բարեփոխումները ունեն ռազմավարական նշանակություն․ Խաչատուրյան ԱԺ-ում քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ հարցերը Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն-ծեծկռտուք․ բժիշկները պայքարում են պայմանագրային զինծառայողի կյանքի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է միջամտել Ուկրաինայի իրադրության կարգավորմանըԱրցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը ՊԵԿ-ը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է կորցնել մինչև 90 մլրդ դոլար. BloombergԱռաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ ՌԴ դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆԴատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը Բուլղարիան որոշել է ռուսական ռեակտորները չվաճառել ՈւկրաինայինԱՄՆ-ն չեղարկել է ՀՀ-ում և այլ երկրներում արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը
Ամենադիտված