Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հասարակություն
Օգոստոսի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Սյունիքի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 1-ին և 2-ին ամենուրեք, 3-ին արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին 31-ին հարավային 3-8 մ/վրկ, սեպտեմբերի 1-4-ը հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 31-ից սեպտեմբերի 2-ն աստիճանաբար կնվազի գիշերը 6-8, ցերեկը 8-10 աստիճանով:
Երևանում օգոստոսի 31-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Սեպտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
