Գիտնականները պարզել են, թե ինչպես է ֆոտոռետուշն ազդում ինտելեկտի և գեղեցկության միջև կապի վրա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ի շնորհավորանքը Նազիկ Ամիրյանին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար «Ինչղ օր իր հոր դիմաց դնի թեկնածությունը»․ Վարդան Ղուկասյանն ասում է, Արտյոմ Թումանյանն՝ արձագանքում Լույս չի լինի հարյուրավոր հասցեներում «Խնձորի գործով» արցախցի Ալբերտ Առստամյանը՝ դատարանում Դեմ ենք կեղծ «խաղաղությանը»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջմանը Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան Սառը ցնցուղ դժոխքում, ուր հայտնվել են հայերը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» 

Շահենը, անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք

Հասարակություն

Հերոսական պատմությունները կերտվում են հենց սահմանին, ցավոք, ոչ բոլոր պատմություններն են, որ հասնում են մեզ առաջին իսկ դեմքից:  Պատերազմը մեզ հնարավորություն տվեց մեր հաջորդ սերունդներին ավանդելու հերոսական պատմություններ: Հենց առաջնագծում, կրակի տակ կյանքի ու մահու կռիվ տալով է ձևավորվում իրական ընկերությունը, երբ մեկը պատրաստ է իր մարմնով վահան դառնալու մյուսի համար: Իր պատմությամբ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կիսվեց Հայկ Աղաջանյանը, որը եղել էր բուժակ և զորակոչվել էր բանակ որպես ենթասպա: Պատերազմը սկսվելուն պես՝ տղաները ՈՒԱԶ մեքենայով բարձրանալիս են լինում դիրքեր, որի մեջ են լինում երկու բուժակները՝ Հայկ Աղաջանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, վարորդը՝ Յուրան և մեկ մայոր: Այնպես է ստացվում, որ դիրքեր բարձրանալու ճանապարհը հրետակոծվում է թշնամիների կողմից, ինչի պատճառով վարորդը մահանում է, իսկ Հայկն ու Արթուրը վիրավորվում են: Վիրավոր Հայկին և Արթուրին օգնության է հասնում իրենց հետ ծառայակից Շահենը՝ նրանց հասցնելով մոտակա բուժկետը: 

Մեզ հետ զրույցում Հայկը չմոռացավ շեշտել նաև այն, որ նրանք, տագնապի հրամանը լսելով, հագնվելիս այնքան էին շտապել, որ շփոթել էին համազգեստները, իսկ դրանց վրա, ինչպես գիտենք, գրված է լինում արյան կարգը. «Բախտս այնքանով էր բերել, որ առաջին բուժօգնություն ստանալիս՝ գիտակցությունս տեղն էր և կարողացա նշել արյանս ճիշտ կարգը»,-ընդգծեց նա:

Ինչպես նշում է Հայկը, դիրքեր տանող ճանապարհը ուներ բազում խոչընդոտներ, այն ենթարկվում էր հրետակոծության: Նրանք դա տեսնելով՝ մեքենան կանգնեցնում են ոչ բարձր թփանման ծառերի մոտ, և մեքենայից իջնելուն պես՝ փորձում են հասկանալ իրենց հետագա քայլերը. «Հրետակոծությանը զուգահեռ սկսվեց նաև գնդակոծություն: Զգալով, որ արդեն թիրախավորվել ենք, մեր ընկեր Յուրին մոտեցավ մեքենային, որ ուղղությունը փոխի և հենց այդ պահին թիրախավորեցին մեքենան: Մենք հայտնվեցինք կրակահերթի տակ: Թշնամու արձակած գնդակից Յուրին ընկավ»,- պատմեց Հայկը:

Հայկն ու Արթուրը, տեսնելով Յուրիին վիրավորված, մոտենում են նրան՝ օգնություն ցույց տալու, սակայն հենց այդ պահին լսում են ևս մեկ պայթյունի ձայն. «Պայթյունի հետևանքով վնասվեցին ձեռքերս: Վայրկյանական շոկային վիճակից դուրս գալով՝ լսեցի Արթուրի ձայնը, որը արդեն կորցրել էր ոտքը: Երբ փորձեցի օգնել Արթուրին, հենց այդ պահին զգացի, որ չեմ կարողանում շարժել ձեռքերս: Այդ ընթացքում թշնամու գնդակներից մեկը դիպավ մեջքիս»,- նշեց բուժակը:

Ցավերի մեջ գալարվելով՝ Հայկն ու Արթուրը նկատում են թշնամական 5 տանկ, որոնք, տեսնելով նրանց, փոխում են իրենց ուղղությունը՝ դեպի տղաները, սակայն քաջարիները չեն հանձնվում. «Հավաքելով մեր վերջին ուժերը՝ մեզ գլորեցինք խոտերի մեջ: Մոտ երեք ժամ անօգնական մնալով հասկացա, որ բացի մատերիցս, վնասվել էր նաև ձախ ձեռքիս զարկերակը, որի պատճառով արնաքամ էի լինում: Անհույս ու անօգնական վիճակ էր մեզ մոտ»,-նշեց Հայկը:

Անօգնական վիճակում գտնվելով՝ Հայկը  բազմիցս ունեցել է գիտակցության կորուստ, և ինչպես նշում է նա, իրեն գիտակցության է բերել Արթուրը. «Արթուրը ինձ խոսեցնում էր, ասելով՝ ինձ մենակ չթողնես: Ու հենց այդ խոսքերն էին, որ ինձ ուժ տվեցին դիմակայելու: Երեք ժամ այդպես մնալուց հետո, վերջապես լսեցինք մի մեքենայի ձայն, որը գալիս էր դեպի մեր կողմը»,- վերհիշում է Հայկը:

Նրանք, երբ իրենց արդեն դատապարտել էին մահվան, օգնության է գալիս Շահեն անունով մի տղա, որին, ինչպես նշում է Հայկը, այդքան էլ լավ չէին ճանաչում, իսկ հիմա արդեն դարձել են լավագույն ընկերներ. «Վերջին ուժերով բղավեցինք, և փառք Աստծու, որ Շահենը լսեց մեր ձայնը: Անտեսելով հրետակոծությունը՝ նա կանգնեցրեց մեքենան, օգնեց մեզ հասնել մեքենային և հնարավորինս արագ իջեցրեց մեզ հոսպիտալ: Նշեմ նաև, որ Շահենը, գիտակցաբար անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք»,- ասաց Հայկը: 

Մինչև այդ դեպքը և այդ դեպքից հետո Հայկի և նրա նման կյանքի և մահու համար կռիվ տված տղաների կյանքում շատ բան է փոխվել. «Սկսել ենք ավելի գնահատել կյանքը, կյանքի ամեն վայրկյանը, կյանքը ուղղակի հրաշք է»,- եզրափակում է բուժակը:

(Լուսանկարում՝ ձախից Հայկն է, մեջտեղում Շահենը, իսկ աջից Արթուրն է)։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիտնականները պարզել են, թե ինչպես է ֆոտոռետուշն ազդում ինտելեկտի և գեղեցկության միջև կապի վրաՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Հաղթանակի 5-րդ բրիգադ»-ի շնորհավորանքը Նազիկ Ամիրյանին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինները գնահատող հետազոտությունը կլինի անվճար «Ինչղ օր իր հոր դիմաց դնի թեկնածությունը»․ Վարդան Ղուկասյանն ասում է, Արտյոմ Թումանյանն՝ արձագանքում Լույս չի լինի հարյուրավոր հասցեներում«Խնձորի գործով» արցախցի Ալբերտ Առստամյանը՝ դատարանում Դեմ ենք կեղծ «խաղաղությանը»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջմանը Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իշխանությանը․ Բեգլարյան Սառը ցնցուղ դժոխքում, ուր հայտնվել են հայերը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում». Հետք Պուգաչովային ստիպել են հետաձգել նոր ալբոմի թողարկումը25 միլիոն 59․065 դրամ՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» միջոցառման համար․ մատակարարն էլի նույն ՍՊԸ-ն է ընտրվել Անհապաղ դադարեցրեք այս աղետաբեր քաղաքականությունը․ Անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներ «Վաճառեցին Հայրենիքը, նույն 30 արծաթով»․ Ռուբեն Մխիթարյանը նոր հոլովակ է հրապարակելԲաքվի դատարանում Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը պատասխանել են իրենց ուղղված հարցերին. Հետք Գուտերեշը ողջունում է Բաքու-Երևան խաղաղ բանակցությունների ավարտը Անվանվել է առանց դեղամիջոցների շագանակագեղձի քաղցկեղի պոտենցիալը բարելավելու միջոցՈրտե՞ղ է Արցախի վերջին պաշտպանության նախարարը. Վահագն Վարագյան Ոստիկանները հայտնաբերել են «BMW»-ով ծաղկի խանութից արհեստական ծառ գողացած կեղծ Կարաբալայի ընկերոջը Անի Լորակը իսպանացու հետ հարսանիքից հետո սոցցանցերում հրապարակում է արելՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ «Ոչ ոք չէր ասել, թե ինչքան դшժան հոգեբանական վիճակում եմ հայտնվելու, բոլորը նկարագրել էին մայրության միայն վարդագույն կողմը». Լարա Առաքելյան ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը BMW-ն հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում «Автотор»-ում հավաքված մեքենաների համարՍպառնացել են Ալեն Սիմոնյանին և իր երեխային, նա դիմել է իրավապահներին Խորվաթիան ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Բժիշկները բացատրել են, թե ինչպես կարելի է գնահատել ձեր առողջական վիճակը՝ հրում վարժության միջոցովՀանձնվելուց հրաժարվելու դեպքում Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականները կոչնչացվեն. ՄեդվեդևԱնկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքության առանցքն է․ Ոսկանյան ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին ՄԱԿ-ի դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել երիտասարդ կնոջը ստրկության դրդելու մեջ«Նոան» 13 անընդմեջ հաղթանակ է տարել ՀՊԼ ընթացիկ առաջնությունումՊերուացի ձկնորսը ողջ է մնացել՝ 95 օր բաց ծովում մնալուց հետոԱդրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, որ ՀՀ-ի «պատճառած վնասը» գերազանցում է 11 մլրդ ԱՄՆ դոլարը․ Թաթոյան Փաշինյանը ՀՀ-ում ադրբեջանական շահերի փաթեթավորող է աշխատում. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Անվանվել է դիետա, որը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման վտանգըՌԴ ԱԳՆ-ն ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Թեհրանի հայ կանանց բարեգործական ընկերության ներկայացուցիչներին ԱՄՆ-ն և Ուկրաինան ավարտեցին հանածո վառելիքի վերաբերյալ բանակցությունները. ՍտեֆանիշինաՏատյանա Բուլանովան հայտարարել է իր կյանքում կտրուկ փոփոխությունների մասին. ահա թե ինչ է պատահելՌադայի պատգամավորը ցնցող հայտարարություն է արել Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի մասինԱլթայում կինը ծննդաբերության ժամանակ է իմացել, որ հղի էՄարկ Քարնին պաշտոնապես դարձավ Կանադայի վարչապետ «ՔՊ-ի պոպուլիզմը սահմաններ չունի»․ Կարեն Մալխասյան Դա խաղաղության պայմանագիր չէ, այլ Հայաստանի երկրորդ կապիտուլյացիան․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Երջանկության հորմոնն օգնում է պահպանել «վատ» հիշողություններ. Պարզել են գիտնականները
Ամենադիտված