ՄԱԿ-ի դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել երիտասարդ կնոջը ստրկության դրդելու մեջ
Աշխարհ
Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել երիտասարդ կնոջը ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ։
Օքսֆորդի դատարանը պարզել է, որ Լիդիա Մուգամբեն ուգանդացի կնոջը ստիպել է անվճար աշխատել Մեծ Բրիտանիայում, հայտնում է The Independent-ը։
Հետաքննության տվյալներով՝ Մուգամբեն խաբել է երիտասարդ ուգանդացի կնոջը, որ նա գա Մեծ Բրիտանիա և ստիպել է նրան անվճար սպասուհի աշխատել։ Տուժողին արգելվել է վճարովի աշխատանք փնտրել, ինչպես նաև ենթարկվել է հոգեբանական ճնշման։ Դատարանը գտել է, որ դատավորն օգտվել է կնոջ իրավունքների անտեղյակությունից։
Կնոջ ժամանումը կազմակերպելու համար Մուգամբեն դավադրություն է կազմակերպել Ուգանդայի գերագույն հանձնակատարի տեղակալ Ջոն Լեոնարդ Մուգերվայի հետ: Նա վճարել է ճանապարհորդության բոլոր ծախսերը՝ հույսը դնելով դատավորի օգնության վրա սեփական գործով։
Այս գործով Արդարադատության միջազգային դատարանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դատարանի ներկայիս կամ նախկին անդամը դատապարտվել է ստրկության հետ կապված հանցագործության համար:
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
