Հայաստանի հավաքականը հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին
ՍպորտՖուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում C դիվիզիոնի երկրորդ խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում ուժերը չափեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով և ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ խմբային փուլի հաղթող: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ենթախմբում առաջին է և իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում: