«Արդեն 10 օր է՝ օգնություն եմ խնդրում Հայաստանից, բայց ապարդյուն»․ հրապարակվել է Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը. Mediaport
ԱրցախՏելեգրամի «Mediaport» ալիքը գրում է.
«ՍԿԱՆԴԱԼ. Հրապարակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արայիկ Հարությունյանը ասում է՝ 10 օր է խնդրում է Նիկոլ Փաշինյանին դադարեցնի քաղաքական խաղերը և կանգնեցնի պատերազմը, բայց նա շարունակում է:
Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 10 օր է ինչ Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն:
Արցախի նախագահը նաև խոստովանում է, որ պատերազմի ողջ ընթացքում ստել են. «Ազգը մտածում է՝ հաղթում ենք, բայց հակառակ վիճակն է»:
Արայիկ Հարությունյան. «Ասում եմ (Նիկոլ Փաշինյանին-Mediaport) մարդ ուղարկի Մարտունին, Ստեփանակերտը պահեմ, չի ուղարկում»:
Արցախի նախագահի զրուցակիցն էլ ասում է. «Արայիկ, դրանց բացատրի, եթե օգնություն չեն ուղարկում, գնալուն ենք բոլորին կոտորենք այնտեղ՝ նիկոլ-միկոլ-կնիկ»»:
Մանրամասները՝ ձայնագրությունում: