Դատելով տեղանքից՝ թշնամին Գորիս-Կապան ճանապարհին 3 հայ քաղաքացիական անձ է գերեվարել. քաղաքագետ
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Դատելով տեղանքից՝ թշնամին Գորիս-Կապան ճանապարհին 3 հայ քաղաքացիական անձ է գերեվարել, խոշտանգել և ստիպել ադրբեջանահաճո տեքստեր ասել։ Վիդեոն չեմ կցում։
Իսկ Խծաբերդի հատվածում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի դի։
Թերևս հաջորդիվ հայ քաղաքական միտքը ծնունդ տա «Սյունիքը տանք, պրծնենք» վիժվածքին։ Այս իշխանությունները փաստացի գցում են դրա սաղմերը»։
ԹԱՐՄԱՑՈւՄ. Էդգար Էլբակյանը խմագրել է իր գրառումը` հավելելով. «Գերիների վիդեոն հին էր ու Շուշվա մատույցներից։ Կներեք։ Մնացածը ճիշտ է ու անբեկանելի»: