ԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային Հայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին Սամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Արցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են 

Անանուն աղբյուրներից օգտվող լրագրող-վարչապետը սկսել է խորշել «օդում կախված» լուրերից. ինչո՞ւ

Հասարակություն

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով:

«Նախագծում կան շատ խնդրահարույց և թերի կետեր, կարող եմ փաստել, որ նախագծի հեղինակները հաջողության չեն հասել»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:  

Նա այն կարծիքին է, որ թեև սահմանափակումը այդքան էլ մեծ և ռեալ վտանգ չի ներկայացնում լրագրողական դաշտի համար, այնուամենայնիվ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը չկա՝ կապված անանուն աղբյուրների կիրառման հետ. «Նախագծով չի արգելվում տվյալ աղբյուրից ստացված տեղեկատվության հրապարակումը, պարզապես տեղեկատվության ողջ պատասխանատվությունը պետք է կրի տվյալ լրատվամիջոցը»,- ասաց նա՝ հավելելով՝ այդ նախագծով լրագրողի առջև հավելյալ պատասխանատվություն է դրվում, որով հենց լրագրողը կստանձնի տվյալ տեղեկատվության իսկության համար պատասխանատվությունը:

Դոյդոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև նախագծի թերի կողմերին. «Նախագծով սահմանվում է, որ  լրատվամիջոցների հովանավորությունը,   կլինի դա 1000 դրամ, թե 1 մլն, պետք է արտացոլված լինի ԶԼՄ-ի ֆինանսական հաշվետության մեջ, որը սխալ մոտեցում է, ինչ-որ նվազագույն շեմ է պետք սահմանել, օրինակ, կես մլն դրամ և ավելի նվիրատվություն կատարած անձանց տվյալները նոր արդեն արտացոլված լինեն ֆինանսական հաշվետվություններում, հակառակ դեպքում՝ լրացուցիչ տեխնիկական բեռ ենք դնում լրատվամիջոցների վրա»,- պարզաբանեց Շուշան Դոյդոյանը: 

Իսկ մյուս թերի կողմը, որը մեր զրուցակիցը ցանկացավ նշել, վերաբերում էր «անանուն աղբյուր» հասկացությանը, որը զետեղված էր նախագծում. «Անանուն աղբյուր տերմինը ընդհանրապես սխալ է գործածված, քանի որ անանուն աղբյուրները շատ ավելի լայն ու ընդարձակ հասկացություն են, ձևավորված պրակտիկա կա, և նման տերմինի սխալ և աղճատված օգտագործումը արդեն իսկ կարող է վատ պրակտիկայի ձեւավորման պատճառ դառնալ»:

Իսկ հաջորդ կարևորագույն խնդիրը, որով փորձ է արվում լուծել, ըստ Շուշան Դոյդոյանի, լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության հարցն է և ֆինանսական հաշվետողականության բարձրացումը. «Շատ եմ կարևորում այս կետը և վաղուց պետք է լուծում տրվեր այս խնդրին, բայցև շատ կետեր կան, որոնք թերի են ներկայացված և լիարժեք չեն, պետք է վերադառնան հետ և մասնագիտական քննարկումներ անցկացնեն լրագրողական համայնքի հետ և գտնեն այն ոսկե միջինը, որը չի վնասի լրատվամիջոցի ազատությանը և չի սպառնա նրա ֆինանսական աղբյուրներ ունենալու հնարավորությանը »,- ընդգծեց Շուշան Դոյդոյանը:

Նա անընդունելի համարեց տվյալ նախագծի երևան գալը՝ դրա մասին նախապես առանց լրագրողական համայնքին տեղյակ պահելու. ««Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխությունների մշակման ընթացքը իրականացվում է մասնագիտական համայնքի անմիջական մասնակցությամբ, ոչ թե մենք գրենք, դուք կարդաք, հետո կարծիք ասեք: Մենք համատեղ պետք է մշակենք նման կարևորագույն, առանցքային իրավական ակտերի որևէ տառի, բառի փոփոխություն »,- եզրափակեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը:

Հիշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ոչ վաղ անցյալում աշխատում էր որպես լրագրող, շատ հաճախ, անմասն չէր մնում անանուն աղբյուրներին կամ օդում կախված լուրերին հղում տալուց: Եվ ով, եթե ոչ նախկին լրագրողը լավագույնս պետք է տիրապետեր լրագրողական գործունեության նրբություններին:

Լրագրողական գործունեությունը սահմանափակող այս նախագիծը գուցե նաև պայմանավորված է այն հանգամանաքով, որ վերջին շրջանում լրագրողների, այսպես կոչված, անանուն աղբյուրները սկսել են «շատ խոսել» և շատ տեղեկություններ տրամադրել, ինչը հավանաբար դուր չի եկել իշխանություններին:

Զվարթ Պետրոսյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Hermes-ը դառնում է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշը՝ շրջանցելով Louis Vuitton-ին Երկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփը կայցելի՞ ՈւկրաինաՖրանսիան արտաքսում է Ալժիրի դեսպանատան 12 պաշտոնյայի ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԹրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ ՏունՈւկրաինայում ռուսական երաժշտության դեմ պայքարի մեթոդ են առաջարկելCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոԵԽ փորձագետների հետ քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ՀՀ առաջնահերթությունները Տեխասի դպրոցում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ Լույս չի լինելու․ հասցեներ Մոսկվայի նպատակները Ուկրաինայի հարցում չեն փոխվել. Նարիշկին Փարիզը մտադիր է 3 մլրդ եվրոյով ավելացնել պաշտպանական բյուջենԲուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային ՄԱԿ-ում մեկնաբանել են Ուկրաինայում ռուսախոսների ձերբակալությունըՀայկազ Ջոմարդյանի մասնակցությամբ շղթայական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է սեփական սոցցանցը ստեղծելԻրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՍամվել Կարապետյանի մեսիջը՝ Փաշինյանին. ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի Հայաստանի տնտեսության փլուզմանը (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ԱՄՆ փոխնախագահը կոտրել է ֆուտբոլային թիմի չեմպիոնական գավաթըՌաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը Նոր պայմանագրի ժամանակը չէ․ Թիկնիզյանը խոսել է առաջնահերթությունների մասին Թրամփը կարծում է, որ գնդակը Չինաստանի դաշտում էԱրցախցիները շարունակելու են իրենց իրավունքների պաշտպանության համար պայքարը Օտարերկրացի երիտասարդները Արթիկում ձերբակալվել են Գազանջատումներ կլինեն․ հասցեներ Մակրոնը կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ Ռուսաստանը Հաղթանակի շքերթին ակնկալում է ավելի քան 20 ղեկավարների ներկայությունը․Պեսկով «Ազատություն» ռադիոկայանը դադարեցրել է ռուսալեզու հեռարձակումներըԳործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքները Չինաստանը դադարեցնում է Boeing Jet-ի գնումները. Bloomberg ԱՄՆ-ն արդյունավետ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ․ Սպիտակ ՏունԵրկրի զարգացման ներկա փուլում բարեփոխումները ունեն ռազմավարական նշանակություն․ Խաչատուրյան ԱԺ-ում քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ հարցերը Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն-ծեծկռտուք․ բժիշկները պայքարում են պայմանագրային զինծառայողի կյանքի համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է միջամտել Ուկրաինայի իրադրության կարգավորմանըԱրցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը ՊԵԿ-ը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է կորցնել մինչև 90 մլրդ դոլար. BloombergԱռաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ ՌԴ դեսպանին կանչել են Շվեդիայի ԱԳՆԴատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանի արդարացման դատական ակտը Բուլղարիան որոշել է ռուսական ռեակտորները չվաճառել ՈւկրաինայինԱՄՆ-ն չեղարկել է ՀՀ-ում և այլ երկրներում արտասահմանյան օգնության նախագծերի ֆինանսավորումը
Ամենադիտված