Արթուր Ալեքսանյանի անակնկալ պարտությունը՝ տեսանյութով
ՏեսանյութերԿիևում անցկացվող ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 հաղթանակ տնելուց հետո անակնկալ պարտություն էր կրել կիսաեզրափակիչում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարը գոտեմարտի ընթացքում 5:0 հաշվով հաղթում էր ղրղրզ Ուզուր Դժուզուպբեկովին, սակայն պարտվեց 5:7 հաշվով:
Կիևի մրցաշարի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ են դուրս եկել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը և Կարապետ Չալյանը, որը հանդես է գալիս 82 կգ քաշային կարգում։
Ամոյանը եզրափակիչում կմրցի վրացի Շմագի Բոլկվաձեի հետ, իսկ Չալյանի մրցակիցը կլինի վրացի Այվենգո Ռիկաձեն: