«Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է Արմեն Նիկողոսյանին (տեսանյութ) «Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Պարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Եթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) 

«Երրորդ ուժ» նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը

Քաղաքական
Կայացավ Արտակ Թովմասյանի կողմից նախաձեռնած «Երրորդ ուժ» նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈՒ, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ԱԱԾ և ՀՀ գլխավոր դատախազության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գեներալներ, սպաներ և պետական գործիչներ։
 
Հանդիպման օրակարգում էին Հայաստանի սահմանների անվտանգությանը, Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերեվարված ՀՀ քաղաքացիների շուտափույթ վերադարձին, սահմանամերձ դարձած մարզերի ու բնակավայրերի, մասնավորապես՝ Սյունիքի սահմանների անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Արտակ Թովմասյանն ու խորհրդի մասնակիցները քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացրին ՌԴ հետ դաշնակցային, ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման ու խորացման անհրաժեշտությունը՝ արտաքին մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու համար։
 
Հանդիպման արդյունքում ընդունվեց համապատասխան հայտարարություն, ըստ որի՝
1․ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» խիստ դատապարտում է հասարակության պառակտմանն ու տարանջատմանն ուղղված բոլոր փորձերը։ Խորհրդի անդամները կոչ են անում օր առաջ վերականգնել հասարակության միաբանությունը, նպաստել հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ամրապնդմանը։
 
2․ Դիվանագիտական խողովակների օգտագործմամբ ձեռնարկել հստակ գործողություններ Արցախի Հանրապետության (նախկին ԼՂԻՄ տարածք) սահմանների վերականգնման ուղղությամբ, շուտափույթ մեկնարկել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, միաժամանակ, շեշտակի ակտիվացնել դիվանագիտական երկարամյա հարուստ փորձ ունեցող դիվանագետների ներգրավվածությունը՝ ՀՀ արտաքին քաղաքականության իրականացումն առավել արդյունավետ դարձնելու համար։
 
3․ Պետական ամբողջ ներուժը ներդնել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին Հայաստան շուտափույթ վերադարձնելու ուղղությամբ։ Հարկ եղած դեպքում՝ առժամանակ դադարեցնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթի կետերի իրագործումը՝ մինչև վերջին ռազմագերու վերադարձը հայրենիք։ Համապարփակ և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ մարդասիրական միջազգային իրավունքի շրջանակներում խնդիրը հանգուցալուծելու համար։
 
4․ Անհապաղ քայլեր ձեռնարկել հայ-ռուսական անվտանգության միասնական երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ՝ համատեղ զորախմբի հզորությունների ավելացման ու կարողությունների ամրապնդման միջոցով։ Հարկ եղած դեպքում՝ գործարկել համատեղ զորամիավորման նոր մոդել, որը կգործի՝ որպես միասնական ֆունկցիոնալ համակարգ։ «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» պատրաստակամություն է հայտնում հարկ եղած դեպքում մասնակցել առաջարկված մոդելի մշակմանը։
 
5․ Ապահովել ՌԴ խաղաղապահների ներկայությունը Հայաստանի Հանրապետության պետական սահմանների այն հատվածներում (ավտոճանապարհներ, բնակավայրեր), որոնք այժմ հատվածաբար գտնվում են թշնամու ուղիղ նշանառության կամ դիտարկման տակ՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը։
 
6․ ՀՀ Ոստիկանության զորքերը տեղակայել առավել ռիսկային մարզերում՝ անմիջական ծառայողական պարտականություններն իրականացնելուց զատ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը ներգրավելու նպատակով։
 
7․ Դադարեցնել քաղաքական հետապնդումները ԶՈՒ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, բանակը զերծ պահել անորոշություններից, րոպե առաջ լծվել ԶՈՒ կորսված ուժերի վերականգնման գործին։
 
8․ Անհապաղ քայլեր ձեռնարկել ՀՀ պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման մասնագիտական միջկառավարական հանձնաժողովների ձևավորման ուղղությամբ՝ ՀՀ ՄԻՊ անմիջական հսկողության ներքո։ Խորհուրդն անընդունելի է համարում միայն տեխնիկական սարքերի միջոցով սահմանների ճշգրտման մեթոդները։
 
9․ Առաջնահերթությունը տալ Նախիջևան-Երևան-Իջևան-Ղազախ երկաթգծի գործարկմանը՝ տուրք չտալով 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ին պարտադրված դրույթներին, չեզոքացնել հարևան երկրների կողմից տնտեսական գերակայության, պետական անվտանգությանն առնչվող հավանական ռիսկերը, զարկ տալ Հայաստանի ներքին ենթակառուցվածքների զարգացմանը։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում, միաժամանակ, շարունակել աշխատանքները 2020 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ նշված երկաթուղային հաղորդակցության Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի գործարկման ուղղությամբ։
 
10․ Բացառել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թուրքիայի հետ մերձեցմանն ուղղված հայտարարությունների տարածումը հետպատերազմական շրջանում, առավելապես՝ Հայոց ցեղասպանության 106-ամյա տարելիցին ընդառաջ։ Նման հայտարարությունները կարող են էականորեն խարխլել Հայաստան – Սփյուռք միասնությունը, առ ոչինչ դարձնել Հայաստանի դիվանագիտական ջանքերը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։
 
«Ազգային անվտանգության անկախ խորհուրդը» սույն առաջարկներն ուղղում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ Ոստիկանությանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը (սահմանապահ զորքերի հրամանատարությանը), ՀՀ Գլխավոր դատախազությանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ ակնկալելով պատշաճ արձագանք։
 
«Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հանդիպում-քննարկումները կրելու են պարբերական բնույթ։
 
 
 
 

Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների. Արտակ Թովմասյանը՝ ՀՀ իշխանությունների մասին

Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան

Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ քաղաքականության մեջ լինեն խաղի նոր կանոններ. Արտակ Թովմասյան

Մեր նոր քաղաքական թիմով մասնակցելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Արտակ Թովմասյան

Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան

Տնտեսական լարվածությունն ավելի է խորացնում արտագաղթի տեմպերը․ մեր թիմը մշակում է զարգացման ծրագրեր․ Արտակ Թովմասյան

Արտակ Թովմասյանը և իր թիմի՝ IT ոլորտի մասնագետներն առաջ են քաշել Հայաստանի հետագա զարգացման համար անհրաժեշտ և առաջնահերթ քայլեր

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Թովմասյանի հետ (տեսանյութ)

Գործարարները, որոնք այսօր որոշակի կապեր ունեն իշխանության հետ, հետագայում պետք է չվախենան իրենց բիզնեսի համար. Արտակ Թովմասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մտել եք իշխանությունների քամակը».Սուրեն Աբրահամյանը պատասխանում է Արմեն Նիկողոսյանին (տեսանյութ) «Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն պարտվել ենք ոչ միայն պատերազմում»․ արցախցի պատգամավոր Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը (տեսանյութ) Գիտնականները պարզել են, որ շաբաթական երկու մարզումները կարող են պաշտպանել քաղցկեղից Ճապոնիան եւ Կանադան մտադիր են համագործակցել համաշխարհային շուկայում կայունության պահպանման համարՊարզվել է, որ յուղայնությամբ սննդակարգը վտանգավոր ազդեցություն ունի Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնության առաջատարներից է Արտակարգ դեպք՝ Երևանում Գերմանիան կարող է փոխել վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ․ վերլուծաբանԵթե առաջարկ լինի և ժողովուրդը լինի իմ կողմը, անպայման կգամ Հայաստան․ Յուրա Մովսիսյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնության մասին Առաջին անգամ է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում․ արագիլ է եկել Գորիս Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Ուկրաինայում բացահայտել են՝ ինչու է Զելենսկին պատրաստ տարածքներ տալ ՌուսաստանինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատըԳերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ ԱլիևՀայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները Հայտնի են աշխարհի ամենաատելի երկրները (տեսանյութ)Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) ՌԴ Պետդուման հայտարարել Է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Զելենսկու դեմ «կոմպրոմատ» ունենԱնհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար Միքայել Սրբազանը հարցազրույցում ձեզ ընդամենը երկու րոպե է հատկացրել, իսկ դուք երկու օր է՝ չեք կարողանում մարսել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահՈւկրաինայում խոսել են Զելենսկու «վերջին օրվա» մասինՈւՂԻՂ․ Պռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքումՂրղզստանում կանխել են պետական հեղաշրջման փորձըՀայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)Politico-ն հայտնել է՝ ով է Պուտինի հաջորդ թիրախըMyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ վստահություն կառուցելու «փոքր քայլերի» մասին (տեսանյութ) Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում հաղթելու մեծ հնարավորություններ ունի․ CNNՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում երկու հողամասերի նկատմամբ. դատախազությունՆարեկ Մկրտչյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպման գործընթացներըՄարիամ Փաշինյանը նույնպես մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպմանըՆերկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցը
Ամենադիտված