Մահացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը
ԱյլԿյանքից հեռացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը: Այս մասին տեղեկացանք Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնի» ֆեյսբուքյան էջից:
«Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է մեր կենտրոնի շատ սիրելի եւ հարազատ մարդ` տիկին Էմմա Խաչիկովնան։ Բոլորիս համար անչափ ցավալի կորուստ է, քանի որ Էմմա Խաչիկովնան բացառիկ գործընկեր էր, սրտացավ ու ազնիվ մարդ։ Նրա ներդրումը կենտրոնի կայացման հարցում անգնահատելի է։ Ողջ կոլեկտիվը կիսում է հարազատների ցավը։ Սիրելի Էմմա Խաչիկովնա, հավերժ կմնաք մեր սրտերում»,- ասված է ցավակցական ուղերձում: