Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են ճանապարհը
ՏեսանյութերԳեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը։ Պատճառը համայնքների խոշորացման մասին որոշումն է․ բնակիչները դեմ են դրան: Պնդում են, որ սահմանամերձ բնակավայրերը խոշորացնելը վտանգավոր է, բնակիչ չի մնա փոքր համայնքներում։
«Մեր կարծիքը հարցր՞ել են, ասե՞լ են՝ ուզու՞մ եք, թե՞ չեք ուզում: Մինչև ե՞րբ պետք է ամբողջ գիշեր նստենք, նայենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս, այդքանը հաշվի առե՞լ են, որ իրենց Երևանում նստած են, մտածու՞մ են, մենք գիշերները քնա՞ծ ենք, թե՞ անքուն ենք: Սահմանի բերանին ենք։ Թող իրիկունները գան, տեսնեն, որ սարերի վրա թուրքի լույսերն են վառվում, էդ անեն, ոչ թե համայնքների միացում անեն։ Առաջ Հայաստանի վիճակը, անվտանգոթյունը կարգավորեն», - հայտնեցին ակցիայի մասնակիցները։