Կրակոցների ձայներ են լսվում․ գյուղից վերև գործողություններ են կատարվում․ Նորավանի համայնքապետ
ՀասարակությունԿրակոցներ են հնչում Սիսիանի Նորավան գյուղի դիրքի ուղղությամբ, որի հեռավորությունը ադրբեջանական դիրքից ընդամենը 10 կմ է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Նորավանի համայնքապետ Սլավիկ Պապյանը։
«Գործողություններն են կատարվում գյուղի վերևի հատվածում, կրակոցների ձայները լսվում են գյուղում»,- նշեց նա։
Համայնքապետը, սակայն հրաժարվեց այլ տեղեկություններ փոխանցել՝ նշելով, որ ռազմական գործողությունների ժամանակ ինքն իրավասու չէ որևէ բան մեկնաբանել։
Ավելի վաղ՝ մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը հայտնել էր, որ Նորավան գյուղում ադրբեջանցիները առաջ են եկել 1-2 կմ․ «Ամեն անգամ մտածում ենք՝ վերջին դեպքն է առաջ գալու»։
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը լարված է։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։