Զելենսկին խնդիրներ կունենա, մեծ, շատ մեծ խնդիրներ․ Թրամփ (տեսանյութ) Գյումրու ընտրություններից հետո բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում Եթե Քոչարյան Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի շատ բաներ կար որ դժվար կլիներ ինձ համար անել. Ղուկասյան (տեսանյութ) Զգայուն թեմա է. մենք պետք է իրենց երեխաներին փնտրենք թե՛ ողջերի ու թե՛ մահացածների մեջ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Գեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ ունեցան ծնողները. նույն վիճակն է, ոնց 5 տարի առաջ. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Վերադառնում ենք տուն. Նոայի հայտարարությունը Գյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ-ի թեկնածուն աջակցություն է ստացել կառավարությունից (տեսանյութ) Ես Մարտուն Գրիգորյանին թշնամու աչքերով չեմ նայում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ) Ինչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների. Գոհար Մելոյան Գյումրիում և Փարաքարում ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին՝ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է․ Հայկ Մարության ՀՀ և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել Գերմանիայի նախագահը Արցախի մասին գրառում է արել 

«Հրապարակ». Խնդիրները Համակարգային են, լուծման բանալին՝ Մոսկվայում. Իշխան Զաքարյան

Հայկական Մամուլ

Hraparak. am-ը գրում է. 

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հետ

- Պրն Զաքարյան, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Դուք մի շարք խնդիրների մասին խոսեցիք՝ դրանք համարելով համակարգային։ Բայց բյուջեի քննարկմանը չմասնակցեցիք։ Ինչո՞ւ։

- Խորհրդարանական բոյկոտը նույնպես աշխատանքային ձեւ է, չնայած այն պետք է լինի խիստ տրամաբանված։ Ես առայժմ այն խմբակցության անդամ եմ, որը բոյկոտեց բյուջեի քննարկումներին մասնակցելը։ Բոյկոտը եւ դրան հաջորդած քայլերը տրամաբանորեն հակառակ բեւեռներում են։ Այնուհանդերձ, կառավարությանը ես 15 առաջարկ ներկայացրել եմ։ Ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին, ես հիմա ավելի վստահ եմ, որ մեր երկրում կուտակված խնդիրները հենց այդպիսին են, իսկ առաջնահերթություններն արտաքին քաղաքականության տիրույթում են։

- Ավելի կկոնկրետացնե՞ք Ձեր ասելիքը։

- Ինչո՞ւ չէ։ Երբ որ ես շեշտադրում եմ արտաքին քաղաքականության ոլորտը, դա ամենեւին էլ պատահական չէ։ Տեսեք՝ մենք ինչ խնդիրներ ունենք.

1․ Հայ-ադրբեջանական սահմանի հարցը՝ իր բազմաթիվ խորդուբորդություններով։
2․ Ռազմագերիների խնդիրը։
3․ Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացումը։
4․ Անդրկովկասում կայուն խաղաղության հաստատումը։
5․ Արցախի ճակատագիրը։

Մի՞թե սրանք համակարգային խնդիրներ չեն։ Ակնհայտ է, որ այս հարցերը չլուծելու կամ լուծման ուղիները չմատնանշելու պարագայում այլ համակարգային խնդիրներից խոսելը դառնում է մի տեսակ արհեստական։

- Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է արվի, ո՞րն է ամենակարեւոր խնդիրը։

- Խնդիրը կարեւորի եւ ոչ կարեւորի մեջ չէ։ Վաղուց անցել են գլուխ գովելու եւ մեղքը սրա-նրա վրա բարդելու ժամանակները։ Այն, ինչ ապացուցվել է ժամանակի ընթացքում, մենք չպետք է անտեսենք, այլ, ընդհակառակը՝ սկսենք գործել այդ տրամաբանությամբ։ Տեսեք՝ 70 տարի երկիրը ղեկավարել են կոմունիստները՝ Կոմունիստական կուսակցությամբ, 7 տարի ղեկավարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց համազգային շարժմամբ, 10 տարի ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի կուսակցությունների կոալիցիայով, 10 տարի ղեկավարել է Սերժ Սարգսյանը՝ Հանրապետական կուսակցությամբ, 3 տարի ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագրով»։

Այս 100 տարվա մեջ ղեկավարներից որեւէ մեկը չի փորձել հայ-թուրքական սահմանի պահպանության հարցին անդրադառնալ։ Այս 100 տարվա մեջ դուք լսել կամ տեսե՞լ եք երբեւէ, որ հայ-թուրքական սահմանը հատեն անօդաչու թռչող սարքեր, կրակեն, մարդիկ զոհվեն կամ գերեվարվեն։ Այս 100 տարվա ընթացքում ինչքան կուսակցություններ եւ ղեկավարներ են եկել ու գնացել, սակայն սահմանի այդ հատվածի անվտանգային համակարգը մնացել է անփոփոխ, կայուն, հաստատուն եւ վստահելի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ խնդիրը լուծված է համակարգային, ճիշտ եւ, որ ամենակարեւորն է, գրագետ։ Իմ թվարկած խնդիրները պահանջում են հենց այդպիսի լուծումներ։ Հակառակ պարագայում մենք կամ մեր հաջորդ սերունդները մշտապես հիշելու ենք Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի կամ ֆրանսիական նավերի՝ մեր լեռները բարձրանալ չկարողանալու տխուր եւ ողբերգական պատմությունները։

- Սոչիում կայացավ եռակողմ հանդիպում, շուտով Եվրոպայում նախատեսվում է եւս մեկ հանդիպում։ Բայց հասարակությունը կարծես սպառիչ պատասխաններ չի ստանում։ Յուրաքանչյուր պատասխան ծնում է նոր հարցեր։

- Հանդիպումներ, քննարկումներ էլի կլինեն։ Մենք ապրում ենք 21-րդ դարում։ 21-րդ դարում այլ երկրներում ապրողներն ունեն այլ պատկերացումներ։ Մենք մեր խնդիրներով շատերին արդեն հոգնեցրել ենք, շատերն էլ այդ խնդիրներին մոտենում են զուտ բարոյական տեսանկյունից, մի մասն էլ բավարարվում է միայն հայտարարություններով։ 21-րդ դարում փոքր պետությունների ղեկավարներն էլ կարող են հարցեր բարձրացնել, մասնակցել այդ հարցերի քննարկմանը, սակայն դրանք պետք է տեղավորվեն աշխարհի գլոբալ զարգացումների համատեքստում։ Հիմա, կարծում եմ, բոլորը հասկացան, որ մեր տարածաշրջանում խնդիրների լուծման բանալին Մոսկվայում է, իսկ հանդիպումները կլինեն Սոչիում թե Բրյուսելում՝ միեւնույն է, սլաքներն ուղղված են դեպի Կրեմլ։

- Բայց մեր քաղաքական կուսակցություններից որոշներն այդ կարծիքին չեն։

- Հայաստանում քաղաքական համակարգը կայացած չէ։ Եթե ոմանք կարծում են, որ արդարադատության նախարարությունում 150-ի հասնող կուսակցությունների թիվը խոսում է մեր քաղաքական համակարգի կայացման մասին, ապա թող դրանից առաջ հիշեն, որ ամենաինտրիգային ընտրություններին (2018 եւ 2021) մասնակցել է միջինը 1,3 մլն մարդ։ 150 կուսակցություն եւ 1,3 մլն ընտրող։ Զավեշտը հենց սրա մեջ է։ Տեսեք, թե ինչ է կատարվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Միայն Գյումրիում 5-7 նոր կուսակցություն է գրանցվել։Եթե որեւէ մեկը սա համարում է քաղաքական համակարգի կայացում, ես ունեմ ճիշտ հակառակ կարծիքը։ Գաղափարների շուրջ կուսակցություններ շատ քիչ են ձեւավորվում։ Ոմանք ունեն արեւմտյան ուղղվածություն, ոմանք պրոռուսական են, շատերը հավաքվում են որեւէ անձի շուրջ եւ այլն։  Այս բոլորով հանդերձ, հասարակության մեջ իրենցից շատ թե քիչ արժեք ներկայացնող անձինք հայտնվում են մե՛կ այստեղ, մե՛կ էլ այնտեղ։ Հայաստանում քաղաքական համակարգի այսօրվա վիճակը նույնպես պահանջում է համակարգային լուծում՝ կուսակցությունների մասին օրենքում արմատական փոփոխությունների տեսքով։ Ուստի քաղաքական նման համակարգի այս կամ այն ուժին լսել ու կայացնել ազգային-պետական կարեւորագույն որոշումներ, կարծում եմ՝ մեծ սխալ կլինի։ Մենք պետք է շարժվենք արդեն իսկ վստահելի, պինդ ու կայուն ճանապարհով։ Նոր կածաններ մեզ պետք չեն։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դանիայի նախկին վարչապետն ԱՄՆ-ին Գրենլանդիան գրավելու այլընտրանք է առաջարկելԶելենսկին խնդիրներ կունենա, մեծ, շատ մեծ խնդիրներ․ Թրամփ (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է Պուտինի նկատմամբ Թրամփի «զայրույթը»Գյումրու ընտրություններից հետո բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում Եթե Քոչարյան Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի շատ բաներ կար որ դժվար կլիներ ինձ համար անել. Ղուկասյան (տեսանյութ) Զգայուն թեմա է. մենք պետք է իրենց երեխաներին փնտրենք թե՛ ողջերի ու թե՛ մահացածների մեջ. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ Թրամփի մոտեցման փոփոխության մասինԳեղամ Նազարյանի հետ լեզվակռիվ ունեցան ծնողները. նույն վիճակն է, ոնց 5 տարի առաջ. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Վերադառնում ենք տուն. Նոայի հայտարարությունը Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրելԳյումրիում նախընտրական քարոզչության ընթացքում ՔՊ-ի թեկնածուն աջակցություն է ստացել կառավարությունից (տեսանյութ) Ես Մարտուն Գրիգորյանին թշնամու աչքերով չեմ նայում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ) Բրիտանիայում սխալ են անվանել Պուտինի նախազգուշացումներն անտեսելըԻնչ է լինելու ըստ Գյումրու համայնքի ավագանու նախնական արդյունքների. Գոհար ՄելոյանՄասկը պարզաբանել է Dogecoin-ի և DOGE-ի միջև կապըՄալայզիացի տղամարդը տուն է բերել «աղջկա», որը պարզվել է՝ հիջաբով տղամարդ էԳյումրիում և Փարաքարում ընտրության արդյունքները նորից ցույց տվեցին՝ ՔՊ-ն անհույս փոքրամասնություն է․ Հայկ ՄարությանԿրեմլը մանրամասներ է հայտնել Սև ծովում հրադադարի մասինՀՀ և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել Գերմանիայի նախագահը Արցախի մասին գրառում է արել ՈւՂԻՂ․ Աշոտյանի գործով դատական նիստը շարունակվում է Բացահայտվել են Լը Պենի դատավճռի մանրամասներըԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել (տեսանյութ) ԱՆ նախարարը հուզված դուրս եկավ անհետ կորած զինծառայողների նիստից, սակայն հրաժարվեց մեկնաբանել վիճակը (տեսանյութ) Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան Մասկն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել Apple-ի արբանյակային հաղորդակցության առաջխաղացումըԻնչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերինԻոաննիսյանը ներկայացրեց Փարաքարում ու Գյումրում արձանագրած խախտումները Ռուսաստանն ու ԱՄՆ-ը աշխատում են Ուկրաինայի հետ կապված գաղափարների վրա․ ԿրեմլՆերդրվում է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ Հայտնի է դարձել Կիև ժամանած արտասահմանցի հյուրերի մասինՀյուսիսային Կորեան դադարեցրել է արտասահմանյան զբոսաշրջությունը․ հայտնի է պատճառըՄեզ համար լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է, իշխանությունը նախընտրում է մեր ցրիվ բնակեցումը. Արտակ Բեգլարյան Կրեմլում մեկնաբանել են Մարին Լը Պենի դատավճիռըԵս ահուսարսափ չեմ, ես Գյումրիի եղբայրն եմ, հարազատն եմ, ԼԳԲՏ-ն չի կարա հայրաքաղաքում շքերթ անի․ Ղուկասյան (տեսանյութ)Կրեմլը հաստատել է Չինաստանի արտգործնախարարի և Պուտինի հանդիպումըՇախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 9 շախմատիստ Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա․ Թրամփ ( տեսանյութ) Որտեղ է Մարտուն Գրիգորյանը․ նա իր շտաբում չէ (տեսանյութ) Տեխնիկական անճշտությունների պատճառով Գյումրիի որոշ տեղամասերում կլինի վերահաշվարկ Մարին Լը Պենին ազատազրկում է սպասվումԷմմա Պալյանին քաղաքում ո՞վ է ճանաչում.լավ է՝ Լևոն Բարսեղյանը քիչ տարավ, խայտառակ կլինեինք. Ղուկասյան (տեսանյութ) Թրամփը հերքել Է Պուտինի հետ հարաբերությունների վատթարացման մասին լուրերը (տեսանյութ) Զինվորներին կանչել ասել են զանգեք ձեր ծնողներին. Վարդան Ղուկասյան (տեսանյութ) 2018-ի ճիշտ այս օրը Նիկոլը Գյումրիից ազդարարեց իր աղետալի և կործանարար քայլարշավի սկիզբը. ԱվետիսյանԿարծում եմ՝ հստակ է, որ Հայաստանը հրադադարի խախտման մտադրություն չունի. Անի Բադալյան Գերմանիայում հրաժարվել են զիջումների գնալ ՊուտինինՓաշինյանին չեմ ընդունում, բայց աթոռը կհարգեմ, եթե սխալ վերաբերմունք տեսնեմ, 2-րդ անգամ չեմ բարևի․ Ղուկասյան (տեսանյութ)Թրամփի և Պուտինի հարաբերությունները «սառել են»․ NBC (տեսանյութ) Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիկոլա Սարկոզիի հետ
Ամենադիտված