Ինչ է առաջարկել Դանիայի նախկին վարչապետն ԱՄՆ-ին
Աշխարհ
Դանիայի նախկին վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտը ԱՄՆ-ին առաջարկել է որպես Գրենլանդիայի գրավման այլընտրանք այնտեղ ավելի շատ ռազմակայաններ տեղակայել: Նրա խոսքերը մեջբերում Է CNN հեռուստաալիքը։
Նա Վաշինգտոնին կոչ է արել «մեծացնել կղզում գործունեության մասշտաբները»։
«Գրենլանդիան համարվում է ՆԱՏՕ-ի տարածք։ Ոչինչ չի խանգարում ամերիկացիներին ակտիվացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում և ստեղծել ավելի շատ բազաներ»,- ասել է Թորնինգ-Շմիդտը։
