Ադրբեջանցի զինծառայող է զոհվել
ԱդրբեջանԴեկտեմբերի 8-ին Քելբաջարի ուղղությամբ հայկական զինուժի կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանական զինուժի զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ըստ վերջինիս տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի գիշերը, սպանվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։