10-ամյա տղան Վեդիում հրդեհի մասին կեղծ ահազանգ էր կատարել․ նրան հայտնաբերել են
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի ավագ դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արարատի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Տեղում պարզվել է, որ հրդեհի նշաններ չկան, իսկ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են ահազանգ տվողին, ով 10-ամյա տղա է: