Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կա Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են Թբիլիսի Հայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿ Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան Մեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդին Երևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարը 28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվել 

Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը

Հասարակություն

«2020 թվականի հոկտեմբերի 10-ն ինձ համար ջրբաժան էր․ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղի ունեցել Հադրութի անկումը, հոկտեմբերի 10-ն այն օրն էր, որ 1-ին անգամ թշնամին ոտք դրեց Հադրութ։ Քաղաքը պայքարեց մինչև վերջին շունչը՝ մասնակցությամբ անգամ շրջվարչակազմի ղեկավարի ու քաղաքապետի։ Սակայն, միայն քաղաքացիական անձանց կողմից կազմակերպված ինքնապաշտպանությունը բավարար չէր»,-MediaHub-ին պատմում է 2020 թվականին Հադրութի շրջանային «Դիզակ» թերթի խմբագիր, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։ 

Մեխակավանի (Ջաբրայիլ) գրավումից հետո ադրբեջանական զորքն առաջ էր շարժվում դեպի Հադրութ, թիրախի տակ պահելով քաղաքացիական բնակչությանը, կիրառելով անթույլատրելի զինատեսակներ։ 4 տարի առաջ այս օրը թշնամին հասել էր Հադրութի մատույցներ։

«Հադրութն, իրավամբ, Արցախի հարավային դարպասն էր։ Եվ պատահական չէր, որ հենց այդ օրերին ես համարձակվեցի հրապարակային ասել, որ Արցախի հարավային դարպասը բաց է, որի հետևանքները զգացինք մեր մաշկի վրա ազգովի։ Չնայած կազմակերպվել է քաղաքի խաղաղ բնակչության տարհանում առավել ապահով բնակավայրեր՝ կարևորելով երեխաներին, կանանց ու ծերերին շտապ տարհանելու անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խումբը վայրագություններ է կատարել քաղաքում մնացած անպաշտպան խաղաղ բնակչության նկատմամբ»,-ասում է մեր զրուցակիցը, վերհիշում կատարված վայրագությունները։

Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները սպանելուց առաջ տանջել են տարեց մի տղամարդու, ևս մեկին՝ սպանել, խոշտանգել ու թաղել տան բակում, 2 հոգու փաթաթել են Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ հրապարակում գնդակահարել, սպանել զինծառայողների, ովքեր զինադադարից հետո մնացել էին անտառում շրջափակման մեջ․․․ու այսպես շարունակ։ 

«Արդյունքում, զոհերից բացի ունեցել ենք նաև անհայտ ճակատագրեր։ Ադրբեջանի կողմից պատերազմի ամբողջ ընթացքում քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու խաղաղ բնակչության թիրախավորումը հետապնդում էր մեկ հստակ նպատակ՝ իրականացնել էթնիկ զտման քաղաքականություն։ Հադրութի անկումը ծանր հետևանքներ ունեցավ յուրաքանչյուր հադրութցու համար, իսկ Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հադրութի մասին հիշեցնում էին միայն ցուցանակներն ու Արցախով ու Հայաստանով մեկ փախստական դարձած, բայց որպես այդպիսին չճանաչված հադրութցիները»,-ընդգծում է Լիաննա Պետրոսյանը։ 

Լիաննայի հետ խոսում ենք նաև վերադարձի մասին։ Որ գիշեր-ցերեկ մտքում իր հեքիաթային Հադրութն է, միևնույն է, բացառում է տուն վերադառնալ՝ որպես զբոսաշրջիկ.

«Երբեք չեմ գնա Հադրութ, բայց կգնամ որպես հայրենատեր, ու իմ ամենամեծ պարտքը կլինի՝ գնալ Հադրութի խորհրդանիշ համարվող, Արցախյան պատերազմում զոհված հադրութցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ու ներողություն խնդրելու բոլոր չխոնարված ծաղիկների համար»,-ասում է նա։

Հադրութի անկումից հետո շրջանի բնակչությունն ապաստանեց Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում։ Բայց քանի դեռ Արցախից մի պատառիկ դեռ կանգուն էր, Լիաննայի խոսքով՝ Հադրութ գնալու տեսիլքը չէր մարում։

«Դա հույսի շող էր, հետվերադարձի լուսավոր կռվան, որը փլուզվեց 2023-ին, երբ մեկօրյա պատերազմի՝ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Սակայն, որքան էլ ծանր լինեն ստեղծված պայմանները, որքան էլ աշխարհաքաղաքական որոշումները դեմ լինեն մեզ, չեն կարող մեռցնել հավատը, որ հազարամյա հայկական հողը մի օր կրկին հայինն է լինելու։ Մեր հոգու մի գողտրիկ անկյունում վերադարձի մեծ երազանքն է, որ պիտի դառնա իրականություն»,-հավելում է մեր զրուցակիցը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին
Ամենադիտված