Լիոնել Մեսսիի բույրը. օծանելիքը մեծ թափով մտել է շուկա
ՍպորտԼիոնել Մեսսիի առաջին օծանելիքը՝ Messi Eau de Parfum-ը, մեծ թափով մտավ շուկա:
Աշխարհի տարբեր ծայրերից բերված բաղադրիչների բազմազան խառնուրդով՝ Messi Eau de Parfum-ն արտացոլում է խաղացողի անհատականությունը ինչպես ֆուտբոլի դաշտում, այնպես էլ դրանից դուրս և հարգանքի տուրք է մատուցում աշխարհի առաջնությանը:
«Ես միշտ տարված եմ եղել բուրմունքներով և անչափ ոգևորված եմ՝ ստեղծելով իմ սեփական բուրմունքը»,- նշել է Մեսսին հայտարարության մեջ: «Սա իսկապես յուրահատուկ և ոգեշնչող բույր է անհատականացված սրվակով՝ աշխարհի բոլոր երկրպագուների համար»:
Ամփոփված մուգ կապույտ հարթ հիմքով ապակու մեջ՝ 3,4 ունցիա կշռող շշի վերին մասը Մեսսիի լոգոտիպի ձևով է: Նվերների հավաքածուն ներառում է նաև 8,5 ունցիա լոգանքի գել, ինչպես նաև գեղահարդարանքի փոքրիկ պայուսակ՝ Մեսսիի լոգոտիպով։