«Միլտոն» փոթորկի պատճառով զոհվել է 4 մարդ. 11 մլն մլն մարդ հեղեղումների սպառնալիքի առջեւ է կանգնած
Աշխարհ«Միլտոն» 3-րդ կարգի փոթորիկը ցամաք է դուրս եկել երեկ, տեղի ժամանակով ժամը 20.30-ին Սիեստա-Կի կղզուց ոչ հեռու, Սարասոտայի կողքին ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում, տեղեկացրել է NBC News-ը։
Հաստատվել է չորս մարդու մահը Սենթ Լյուսի օկրուգում (Ֆլորիդայի ատլանտյան ափ), որտեղ, պաշտոնական անձանց խոսքով, տեղի են ունեցել տոռնադոներ։
Մոտ 11 մլն մարդ հանկարծակի հեղեղումների սպառնալիքի առջեւ է կանգնած, իսկ պտտահողմերի ռեկորդային թիվը երեկ զգալի վնաս է պատճառել։
Տեղի ժամանակով ժամը 07.00-ի դրությամբ ավելի քան 3,3 մլն սպառողներ մնացել են առանց էլեկտրականության Ֆլորիդայում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ հազարավոր դաշնային աշխատակիցների է ուղարկել փոթորկից տուժած շրջաններ, այդ թվում ափային պահպանության ավելի քան 1 000 աշխատակիցներ։
News.am