Ի զորու ենք յուրաքանչյուր խաղում պայքարել միավորների համար. Վարազդատ Հարոյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները:
«Մեզ համար չկան ուժեղ և թույլ թիմեր, ցանկացած հանդիպման պետք է վերաբերվենք որպես եզրափակչի: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մի շարք խաղերում մենք կորցրեցինք միավորներ, որովհետև թերագնահատել կամ գերագնահատել էինք մրցակիցներին: Այժմ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից: Դժվար խումբ է, բայց կարծում եմ՝ ի զորու ենք յուրաքանչյուր խաղում պայքարելու միավորների համար»,-Հարոյանի խոսքը փոխանցում է ՀՖՖ-ն:
Դեկտեմբերի 16-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ Ազգերի լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները: