Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալ
ԱյլՄթնոլորտային ճնշման ցատկերի օրերին ավելի լավ է հրաժարվել խիստ դիետաներից, նշել է նյարդաբան Ալեքսեյ Կուդրյաշովը։ Որոշ մարդկանց նա հորդորել է այդ օրերին սոված չմնալ aif.ru-ի հետ զրույցում։
Բժշկի խոսքով՝ հետազոտություններն ապացուցել են ինսուլտի որոշ ձեւերի դեպքերի թվի աճի կախվածությունը մթնոլորտային ճնշման տատանումներից։ Այս ընթացքում իրենց առողջությունը պաշտպանելու համար շաքարախտով կամ զարկերակային հիպերտոնիկայով տառապող մարդիկ պետք է բաց չթողնեն գլյուկոզայի եւ ճնշման ցուցանիշների չափումները, ինչպես նաեւ անհրաժեշտ դեղամիջոցներ ընդունեն, հիշեցրել է բժիշկը:
Կուդրյաշովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս օրերին կարեւոր է նաեւ ուշադիր մոտենալ սննդակարգին։ «Մագնիսական փոթորկի կամ մթնոլորտային ճնշման փոփոխության ժամանակ օրգանիզմի չադապտացիան կանխելու համար անհրաժեշտ է պահպանել օրվա ռեժիմը, քնել 7 ժամից ոչ պակաս, լիարժեք սնվել, հրաժարվել սովից եւ չուտել չափից ավել», — եզրափակել է նա:
Աղբյուր` Փաստինֆո