Թել Ավիվը կարող է Գազայում էթնիկ զտումներ իրականացնել․ Գուտերեշը զգուշացնում է
ՔաղաքականՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել վճռական միջազգային դիրքորոշում ցուցաբերել պաղեստինցիների էթնիկ զտումների դեմ:
Գուտերեշը զգուշացրել է, որ եթե միջազգային հանրությունը վճռական դիրքորոշում չձեռնարկի իրավիճակը կանխելու համար, Թել Ավիվը կարող է Գազայում «էթնիկ զտումներ» իրականացնել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարություններն արվել են Գազայի հյուսիսում իսրայելական ռեժիմի դաժան հարձակումներից հետո, որոնք Բեյթ Լահիայում առնվազն 93 մարդու մահվան պատճառ են դարձել, գրում է IRNA-ն։
Միաժամանակ հաղորդագրություններ են ստացվում դեպի Գազա մարդասիրական օգնության մատակարարումների կտրուկ կրճատման մասին, ինչը մեծացնում է Իսրայելի՝ Գազայի հատվածից մնացած պաղեստինյան բնակչությանը վտարելու մտադրության մասին մտավախությունները:
Աղբյուրը` 24news.am