Թրամփին չի հաջողվի Ուկրաինային ստիպել, որ տարածքներ զիջի. Զելենսկի
Եթե Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում և ցանկանա վերջ տալ պատերազմին՝ ստիպելով Ուկրաինային տարածքներ զիջել, դա նրան չի հաջողվի։
Ըստ Униан-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան շուտով զենքի «մեծ հարցում» կուղարկի Հարավային Կորեա։
Ըստ Զելենսկիի՝ Ռուսաստանը հետախուզության մակարդակով արևմտյան երկրներին հաստատել է, որ Հյուսիսային Կորեան ներգրավված է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։
Աղբյուր` news.am