Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով
Արևմուտքը համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի լիագումար նիստում։
«Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում։ Հարավային Կովկասում նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը։