2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն Պապիկյան
ՔաղաքականԱնվտանգության խորհուրդը երեկ հավանության է արժանացրել բանակի հագուտի վերաբերյալ պայմանագրի կնքմանը և առաջիկայում պայմանագիրը կկնքվի։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։
«Սա ենթադրում է, որ մենք պետք է ունենաք դաշտային համազգեստ, տարբեր զորատեսակների համար նախատեսված համզգեստ, ինչպես նաև պետք է ունենանք տոնական համազգեստ և գրասենյակային համազգեստ»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ պայմանագիրը ենթադրում է, որ 2025-ին կունենաք նոր համազգեստները։
Պապիկյանը հայտնեց նաև, որ անվտանգության խորհուրդը հաստատել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը։ «Առաջիկա օրերին հայեցակարգի հրապարակելի մասը կհրապարակվի»։