Իշխանական խոշոր հավաք՝ ՔՊ գրասենյակում, ներկա է Փաշինյանը, ԱԽՔ-ը, ԱԺ խոսնակը և այլք
ՔաղաքականԱյս պահին ՔՊ գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նախաձեռնող հերթական նիստն է անցկացնում: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:
Նիստին ներկա է խորհրդարանի ՔՊ խմբացությունը և Կառավարության անդամներ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը և այլք։
Ըստ տեղեկությունների, քննարկվելու է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը: