Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը Bayraktar անօդաչուներ է ստացել
ԱշխարհԹուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքերը համալրել են Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայության սպառազինությունը։ Այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ծանոթացել է Bayraktar անօդաչու թռչող սարքերին, որոնք ստացել է Ղրղզստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը»,- ասվում է հաղորդագրությունում։ Մամուլի ծառայության տվյալներով՝ պետության ղեկավարին «պատմել են այդ սարքերի կառավարման համակարգի մասին եւ ցուցադրել դրանք աշխատանքի պահին»։
«Սարքերը լիովին ձեռք են բերվել հանրապետության բյուջեի միջոցներով եւ օգտագործվելու են երկրի պաշտպանական անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական սահմանների պահպանության համար»,- ասվում է հաղորդագրությունում։