Պուտինը բացատրել է հատուկ գործողության պատճառը
Դոնբասում գործողությունը հարկադրված միջոց է: Այսպես է իրավիճակը բնութագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործարարների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակում է РБК-ի YouTube-յան ալիքը։
«Անվտանգության ոլորտում այնպիսի ռիսկեր են ստեղծել, որ հնարավոր չէր այլ միջոցներով պատասխանել։ Բոլոր փորձերը զրոյական էին»,- պարզաբանել է նա։
Պետության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու հնարավորություն պարզապես չեն թողել։ Պուտինը նաեւ նշել է, որ իրեն չի զարմացնում ստեղծված իրավիճակը։