Ռուսաստանը հայտնել է իր զոհերի թիվը
ԱշխարհՌուսական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի զինծառայողների և ազգայնականների կորուստը կազմել է 2870 մարդ, ռուս զինվորականներինը՝ 498 մարդ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ուկրաինայի ուժային կառույցների ազգայնականների և զինվորականների թվում կորուստներն են՝ ավելի քան 2870 սպանված և շուրջ 3700 վիրավոր։ Միայն հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային կառույցների գերեվարված զինվորականների թիվը կազմում է 572 մարդ»,- ասել է նա։
Ռուս զինծառայողների թվում կան նաև կորուստներ՝ 498 զոհ, ինչպես նաև 1597 վիրավոր։
«Ցավոք սրտի, հատուկ մարտական գործողությանը մասնակցող մեր ընկերների շրջանում կան կորուստներ։ <...> Զոհվածների ընտանիքներին ցուցաբերվում է հնարավոր բոլոր օգնությունները»,- եզրափակել է Կոնաշենկովը։