ՆԳ նախարարը մասնակցել է մանկատան սաների Ամանորի միջոցառմանը Լույս չի լինելու․ հասցեներ ՀՀ-ի համար Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» անվտանգության երաշխիք չէ․ Արմեն Այվազյան Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան Ավինյանի հոր դեմքի միմիկան, ձայնի տեմբրն ու հայացքը շատ ավելի արտահայտիչ էին, քան նրա արտաբերած բառերը. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՄԻՊ–ն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ Համբալիս գեղի «Օպել»-ն է․ Դանիել Իոաննիսյան Մխիթարյանի «կարիճ»-գլուխգործոցը․ ԱՊԼ-ն վերհիշել է բոքսինգ դեյի լավագույն գոլերը -11․ Եղանակն առաջիկա օրերին կցրտի Ի՞նչ փոփոխություններ է իրականացնելու Թրամփի նոր վարչակազմը Հետաքննությունների դաշնային բյուրոյում Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը Այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել. Ավինյանը՝ հոր հայտարարության մասին 

«Ռուս զբոսաշրջիկների մեղքն է, որ բնակարանների վարձակալման համար բարձր գին են վճարում»

Հասարակություն

Խոսակցությունները, թե բնակարանների գները 2-3 անգամ բարձրացել են, իրականությանը չեն համապատասխանում: Բնակարանների բարձր վարձավճարները պայմանավորված են տուրիստական սեզոնով, տների դեֆիցիտով և դրանք կարճաժամկետ վարձակալելով. նախորդ տարի էլ կրկին այս գներն էին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը՝ անդրադառնալով վարձակալությամբ բնակարանների շուկայում տիրող իրավիճակին։

Ըստ նրա՝ Ռուսաստանից, Բելառուսիայից և Ուկրաինայից ՀՀ ժամանած մարդկանց մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք վաղուց այստեղ գնած բնակարաններ ունեն և հենց այդտեղ էլ մնում են: Իսկ ՌԴ քաղաքացիները նախապատվություն են տալիս ապրել Կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարաններում.

«Նրանք վարձակալում են այն տները, որոնք  տուրիստները միշտ վարձակալել են, բայց, այո՛, իրականում մոտավորապես 20%-30% բարձր գներով են հանձնում՝ պայմանավորված միայն բնակարանների դեֆիցիտով: Մենք առաջարկում ենք, որ Կենտրոնի և Արաբկիրի շրջաններում չվարձակալեն բնակարններ, այլ համայնքներ ենք առաջարկում, քանի որ իրենց աշխատանքը հեռավար է, սակայն տուրիստները կենտրոնացել են հենց այդ շրջանների վրա և, կարելի է ասել, իրենց մեղքն է, որ բարձր վարձավճար են վճարում: Հիմա այդ տարածքներում բնակարանների դեֆիցիտ կա և այդ ֆոնի վրա տան գները բարձրանում են»,- պարզաբանեց նա:

Անդրանիկ Հարությունովն ասաց՝ բնակարանների բարձր վարձավճարները պայմանավորված են ոչ միայն դրանց դեֆիցիտով, այլև այն հանգամանքով, որ դրանք կարճ ժամկետով են տրվում, ըստ նրա խոսքերի, երկար ժամկետների դեպքում, բնակարանները շատ ավելի մատչելի են լինում:

Ըստ մեր զրուցակցի՝ չարդարացված խուճապ է մարդկանց մոտ, և բնակարանների գների աճ, ամենևին էլ, չկա:

Մեր այն դիտարկմանը, թե օրինակ կան կայքեր, որոնցում ակնհայտ երևում է, թե բնակարանները ինչ բարձր գներով են դրված հայտարարությունների մեջ, Անդրանիկ Հարությունովն ասաց, որ դա էլ գալիս է անշարժ գույքի գործակալների ոչ պրոֆեսիոնալ լինելուց.

«Չկա այնպիսի փաստ, թե վարձակալությունը կրկնակի թանկացել է, սխալ ինֆորմացիայի տարածում է: Ուղղակի կան մարդիկ, որ այդպես են ընկալել: Նրանք իրենց բնակարանները դնում են կրկնակի, եռակի անգամ բարձր գներով՝ ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Դեպքեր կան, որ մարդիկ իրենց հին՝ 1-2 տարվա վարձակալներին հանում են՝ ասելով՝ դո՛ւրս եկեք, բերում եմ ռուս վարձակալներ: Այս ամենի խնդիրն էլ այն է, որ կոնկրետ այդ բնակարանը վարձակալելուց որևէ պայմանագիր չեն կնքել, և ամեն ինչ եղել է բանավոր»,- նշեց նա:

Վերջինս կարծում է՝ մարդիկ չէին մնա առանց բնակարաններ, վարձատուները դուրս չէին հանի տներից, եթե ամեն ինչ լիներ օրենքի սահմաններում՝ կնքված պայմանագրերով. «Հասարակությունը այդպես էլ չի ընդունում, որ օրենքով պետք է պայմանագիր կնքել, պարզապես, մարդիկ խուսափում են հարկեր վճարելուց: Խնդիրը այստեղ ոչ թե այն է, թե ինչու է տան տերը բարձր գին տվել, քանի որ իր սեփականությունն է, ինչ կուզի՝ կանի, այլ այն, որ կնքված պայմանագրեր չկան վարձատուի և վարձակալի միջև: Բոլորը, որ սկսեն պայմանագիր կնքել, այդ գումարները կգնան հարկային դաշտ. վերջապես պետք է հասկանալ, եթե ցանկացած տեղից թեկուզ 1 դրամ գումար ենք աշխատում՝ պարտավոր ենք պետությանը հարկ վճարել»,- ընդգծեց Անդրանիկ Հարությունովը:

Նա նշեց, որ պետք չէ Հայաստան ժամանածներին անվանել զբոսաշրջիկներ, քանի որ կարող է ստացվել այնպես, որ մնան այս երկրում.

«Եկե՛ք նրանց տուրիստ չանվանենք, շատ մեծ հարցականով են եկել Հայաստան՝ պետք է հասկանան ՌԴ վերադառնալո՞ւ են, կամ այլ երկիր գնալո՞ւ են, թե՞ մնալու են այստեղ: Այս ամենը կախված է մեր և մեր պետության վերաբերմունքից, որովհետև նրանց մեծ մասը պետռեգիստրում ընկերություն է գրանցել, ՀՀ-ում հաշիվ է բացել: Տարբեր ոլորտներից շատ լավ և խելացի մասնագետներ են եկել Հայաստան, եթե նրանք հասկացան, որ այստեղ իրենց լավ են ընդունում, կմնան և իրենց մնալով լիքը գումար կբերեն Հայաստան»,- ասաց նա: 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՆԳ նախարարը մասնակցել է մանկատան սաների Ամանորի միջոցառմանըԼույս չի լինելու․ հասցեներ ՀՀ-ի համար Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» անվտանգության երաշխիք չէ․ Արմեն ԱյվազյանԶինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան Ավինյանի հոր դեմքի միմիկան, ձայնի տեմբրն ու հայացքը շատ ավելի արտահայտիչ էին, քան նրա արտաբերած բառերը. Հրանտ Մելիք-ՇահնազարյանՄԻՊ–ն ու Դավիթ Առուշանյանը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներՀամբալիս գեղի «Օպել»-ն է․ Դանիել ԻոաննիսյանՄխիթարյանի «կարիճ»-գլուխգործոցը․ ԱՊԼ-ն վերհիշել է բոքսինգ դեյի լավագույն գոլերը -11․ Եղանակն առաջիկա օրերին կցրտի Ի՞նչ փոփոխություններ է իրականացնելու Թրամփի նոր վարչակազմը Հետաքննությունների դաշնային բյուրոյում Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը Նիկոլաս Հոլթը պահում է Բիլ Սկարսգարդի պրոթեզային առնանդամը շրջանակի մեջ (լուսանկարներ)Այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել. Ավինյանը՝ հոր հայտարարության մասին Իսրայելի ավիաընկերությունը դադարեցնում է դեպի Մոսկվա թռիչքները ինքնաթիռի կործանումից հետո Երևանում 33-ամյա տղամարդը մոտ 20 կրակոց է արձակել 47-ամյա հարևանուհու տան ուղղությամբ Իրանը ԵՏՄ դիտորդ է, հայ-իրանական սահմանը ստանում է ավելի լայն աշխարհաքաղաքական կարգավիճակ․ քաղաքագետ Ավինյանի կյանքում սև գիծ է սկսվելՌուսական ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել Բաթումիի օդանավակայանից մեկնել Մոսկվա Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին․ Sputnik Արմենիա Ինչ են քննարկել Եվլախումով․ ով հանձնեց Արցախը (տեսանյութ) Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճելՇիրակի նորանշանակ մարզպետը խորհրդական ու օգնական է նշանակել Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանըԱվինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից Արցախի լեռների ու վանքերի կանչը՝ օկուպացիայից առաջ՝ Դիզափայտի բարձունքից Բարսելոնայի ղեկավարությունը փնտրում է լուծումներ՝ անկումային շրջանը հաղթահարելու համար Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքն ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան Ըստ Ավինյանի հոր՝ OPEL վարողները համբալ են. հրաժարականդ գրի, Ավինյան. Մանուկ Սուքիասյան Եթե անհրաժեշտ լինի միջին հեռահարության ավելի հզոր զենք կիրառել, ապա Ռուսաստանն այն կկիրառի․ Պուտին Հրդեհ՝ Դսեղ գյուղում Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցովԵռաբլուրում մոմավառություն է լինելու Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներինՄինչ 2018 թվականը Ալիևին փակ դռների հետևում ստիպում էին… Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասինԻնչու՞ է վնասի նվազեցումն ավելի գիտակից, անվտանգ և ավելի լավ ընտրության ապագանԳիտնականները սովորել են բուժել ձկան ատամներըՊարզ է 2024թ-ի ֆիլմերի Թոփ 10-ը․ Hollywood Reporter (լուսանկարներ)Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան
Ամենադիտված