ՔՊ-ական համայնքապետերի «գաղտնիքները»՝ հպարտ քաղաքացիներից
ՎերլուծականԱմիսներ առաջ ՔՊ ցուցակով համայնքապետ ընտրված մի շարք պաշտոնյաների հայտարարագրեր որոշակի հարցեր են առաջացնում և տպավորություն է ստեղծվում, որ վերջիններս այնքան էլ թափանցիկ չեն հանրության առաջ սեփական եկամուտները և դրանց աղբյուրները ներկայացնելու հարցում:
Դիցուք՝ Աշտարակի երկարամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով, սակայն, վերջին ՏԻՄ ընտրություներին ստացավ ՔՊ-ի անվերապահ աջակցությունը, կանխիկ դրամ է հայտարարագրել` 7,000,000.00 ՀՀ դրամ և 9,000.00 ԱՄՆ դոլար: Սա մի դեպքում, երբ աշխատանքից ստացված եկամուտը 3,722,101.00 ՀՀ դրամ է, բանկային հաշվի մնացորդն էլ՝ 8,053,071.00 ՀՀ դրամ: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից վերը նշված 9,000.00 ԱՄՆ դոլարը, այդ գումարի ծագման և աղբյուրների մասին տեղեկություն չկա:
Արարատի համայնքապետ ընտրված Ասլան Ավետիսյանը հայտարարգրել է 38,590,000.00 դրամի չափով բաժնետոմս, սակայն թե որ ընկերությունում 99.33 տոկոսի հասնող բաժնեմասնակցություն ունի Ավետիսյանը՝ հանրությանը չի ներկայացվել:
Սիսիանի համայնքապետ նշանակված Արմեն Հակոբջանյանը 2019 թվականին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում որպես նվիրատվություն ստացել է բնակարան: Ընդ որում, հայտարարատուի և համասեփականատիրոջ միջև կապի բնույթը պաշտպանված է, հետևաբար որևէ կերպ դա պարզելը դառնում է անհնար:
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը իր հայտարարագրի համաձայն 2021 թվականին 10 միլիոն դրամով անշարժ գույք է վաճառել
Սակայն եկամուտներ բաժնում՝ գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը 2,500,000.00 ՀՀ դրամ:
Իհարկե, սա չի նշանակում, որ այստեղ պարտադիր պետք է կոռուպցիոն դրվագներ փնտրել, սակայն ակնհայտ է, որ որոշ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները հանրությունը իրավունք ունի ստանալ: Հատկապես, երբ օրվա իշխանությունները ամեն առիթով խոսում են հանրության առաջ թափանցիկության աննախադեպ դրսևորումների մասին, այդ դրսևորումները արտահայտելու լավագույն տարբերակը եկամուտների հայտարարագրումը թափանցիկ իրականացնելն է....